«Թրամփն ասել է, որ եթե Ռուսաստանի նախագահը չլուծի ուկրաինական հակամարտությունը, «դա վատ կավարտվի իր համար»։ Սա հարյուր և առաջին անգամն է, որ նա այս սպառնալիքն է հնչեցնում։ Երբ «գործարար-խաղաղարարը» խոսում է «Tomahawk»-ների մասին, արտահայտությունը սխալ է։ Այդ հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ բոլորի համար։ Եվ ամենից շատ՝ հենց Թրամփի համար»,- սոցիալական ցանցերում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։               
 

Նիկոլը հստակ ձևակերպում տվեց 7 տարվա ընթացքում իր արածին՝ սպանել է Հայաստանի 3-րդ Հանրապետությունը

Նիկոլը հստակ ձևակերպում տվեց 7 տարվա ընթացքում իր արածին՝ սպանել է Հայաստանի 3-րդ Հանրապետությունը
21.09.2025 | 19:06


Նա այս հարցում չի խաբում. Հայաստանի 3-րդ Հանրապետությունն այլևս գոյություն չունի: Դա փաստ է: Ես այս մասին խոսել ու գրել եմ բազմիցս, արդեն տարիներ.
https://www.youtube.com/watch?v=Bl8XRPnGgSo
https://www.facebook.com/1145860658/posts/10234557454454685/
https://www.facebook.com/1145860658/posts/10233305744562720/
https://www.facebook.com/1145860658/posts/10231855770274269/
Նիկոլն այսօր (20․09․2025) քաղաքական հստակ ձևակերպում տվեց նաև իր ծրագրած անելիքին՝ Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակում: Առաջիկա քաղաքական զարգացումներն ու բանավեճն, անկասկած, ծավալվելու են Նիկոլի թելադրած հենց այս օրակարգի շուրջ:
Մի քանի նախնական նկատառում.
ա) Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, այո, փաստացի գոյություն չունի: Եվ այն սպանվել է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի գիտակցված ու հետևողական ձախավեր քաղաքականության արդյունքում:
բ) Լավ, թե վատ, Նիկոլ Փաշինյանը քաղաքական բովանդակություն ու ձևակերպում է տալիս և՛ իր արածին, և՛ իր անելիքին: Անպարզ է մնում այլ բան. քաղաքական ի՞նչ բովանդակություն ու ի՞նչ այլընտրանք է առաջարկում ընդդիմությունը:
Ի՞նչն է խանագարում 3-րդ Հանրապետության բոլոր դերակատարներին համախմբվել և ընդունել Նիկոլի նետած ձեռնոցը՝ տեր կանգնել այդ հանրապետության բովանդակությանն ու իմաստներին: Եթե ընդդիմությունը, իհարկե, ստեղծված իրավիճակում այն համարում է իրատեսական այլընրանք:
գ) Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ, մեկ անկյունաքարային հարցում, հուսամ, սխալվում է. հեղափոխությունները արարման իմաստ ու նպատակ չունեն. դրանց տարերքն ու թիրախը եղածը քանդելն է: Միայն քանդելը:
Որպես հեղափոխական, Նիկոլը 3-րդ Հանրապետությունը կազմաքանդելու գործն իսկապես «փայլուն» կատարել է՝ դառնալով նրա գերեզմանափոր-խորհրդանիշը:
Ըստ այդմ, սխալվում է Նիկոլը՝ մտածելով, որ քանդարար-հեղափոխականը կարող է նաև ինչ-որ բան արարել, շինարար դառնալ, ինչ-որ նորի սկիզբը դնել:
Հուսամ, որ նաև իր մասին է ասված. նոր գինին հին տակառների մեջ չեն լցնում:


Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1718

Մեկնաբանություններ